![Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել](/imgs/posts/medium/2023/07/a6a86b5.jpeg)
Բաքվի զինվորական դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ալեքպերով Իլքին Էլբրուս օղլուն ինքնասպան է եղել հրազենի կրակոցով:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի զինվորական դատախազությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության դրդելու հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: