Ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ ֆինանսական ծառայության ևս երկու ղեկավար, որոնք աշխատել են տարբեր զորամասերում։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Պետական անվտանգության ծառայությունում շարունակվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալներ բերման են ենթարկվել Ջաբրաիլ Օրուջովը և Վահիդ Նովրուզլուն։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի գողություն)՝ առանձնապես խոշոր չափերի գողության մեղադրանքով։



