Ադրբեջանում ոստիկանները ուժ են կիրառել ցուցար...

Ադրբեջանում ոստիկանները ուժ են կիրառել բնապահպանական ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Ըստ սոցցանցերի տեղեկությունների՝ ոստիկանությունը նույնիսկ արցունքաբեր գազ է կիրառել։

Սակայն լրատվամիջոցները մեծ մասամբ հրապարակում են ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունը։ Դրանում ասվում է, որ հունիսի 20-ին Գեդաբեյի շրջանի Սեյուդլու գյուղում «մի խումբ մարդիկ ապօրինի միջամտել են գյուղի տարածքում արհեստական ​​լճի կառուցմանը»։

«Չնայած բազմաթիվ զգուշացումներին ու բացատրական զրույցներին, նրանք հավաքվել են նշված տարածքում։ Ձեռնարկված միջոցառումներով անօրինական ակցիայի մասնակիցները հեռացվել են տարածքից։ Ինչ վերաբերում է տեսագրություններին, ոստիկանության աշխատակցի կողմից կանանցից մեկի վրա արցունքաբեր գազ կիրառելու կապակցությամբ շրջան է գործուղվել ՆԳՆ-ի աշխատակիցների խումբ։ Փաստի առթիվ կատարվում է ծառայողական ստուգում»,- նշված է հաղորդագրության մեջ։