![Ադրբեջանում վերացվել է պաշտպանության փոխնախար...](/imgs/posts/medium/2023/07/da76a9f.jpeg)
Ադրբեջանում վերացվել է պաշտպանության նախարարի տեղակալների երկու պաշտոն։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ մինչ օրս նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի եւ անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցնում էին նախարարի տեղակալները: Փոփոխությունների համաձայն ՝ երկու պաշտոններն էլ վերացվել են։
Նշվում է, որ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւի նշանակումից հետո նախարարի տեղակալի, անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել։
Նախարարի տեղակալն էր նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը։ Թե ինչ պաշտոնի է նա նշանակվել, չի նշվում։