Ադրբեջանում սպա է ինքնասպան եղել

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել։  Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ «Ավագ լեյտենանտ Բենդալիև Էլսուն հրազենով կրակել է ինքն իր վրա»,- հայտնում է գործակալությունը։ 

Նշվում է, որ ինքնասպան լինելու փաստը հաստատել են Ադրբեջանի զինվորական դատախազությունում։
Հարուցվել է քրեական գործ։