Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը կանչվել է ադրբեջանակա...

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է ադրբեջանական արտաքին գերատեսչություն: Այս մասին տեղեկանում է ադրբեջանական լրատվամիջոցներից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ից դժգոհություն են արտահայտել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ»: