Ադրբեջանում հուլիսից կարգելվեն մերձավոր բարեկ...

Ադրբեջանում այս տարվա հուլիսից կարգելվեն մերձավոր բարեկամների միջև ամուսնությունները։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է արդարադատության փոխնախարար Աբիդին Հուսեյնովը «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքները՝ որպես սահմանադրական իրավունքների հիմնական առաջնահերթություն» թեմայով հանրային լսումների ժամանակ, որը կազմակերպել էր Միլլի Մեջլիսի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովը։

Նրա խոսքով՝ նման միջոցառումներն ուղղված են ընտանիքի առողջության պահպանմանը։