Ադրբեջանում հնարավոր է բունտ սկսվի

Ադրբեջանում հնարավոր է բունտ սկսվի․ գազը թանկացնում են Ադրբեջանում ամենայն հավանականությամբ կարող է սոցիալական բունտ սկսվել, քանի որ թանկացնում են բնակչությանը մատակարարվող գազի տարիֆները։ Նոր տարիֆները արդեն ուժի մեջ են մտել։ Ըստ այդմ, եթե բնակիչ բաժանորդը տարեկան սպառում է ավելի քան 1200 խորանարդ մետր գազ, ապա տարիֆը չի փոխվում եւ 1 խորանարդ մետրի դիմաց պահպանում է 0,1 մանաթ արժեքը։ Եթե տարեկան սպառումը 1200-2500 խմ է կազմում, ապա ամեն խորանարդ մետրի արժեքը դառնում է 0,25 մանաթ։ Չնայած եղած գյուղատնտեսական եւ սոցիալական զեղչերի եւ արտոնությունների համակարգը պահպանվում է, սակայն շարքային ադրբեջանցիների մոտ այս թանկացոմը նեգատիվ մեկնաբանությունների առիթ է տվել։ Մարդիկ դժգոհ են, որ նավթագազային երկիր համարվող Ադրբեջանում ապրելով իրենց իսկ երկրի հարստության դիմաց պետք է թանկ վճարեն։ Ոմանք էլ ուղիղ տեքստով են ասում, որ պարզապես իշխանությունները գումարներ են փորձում հավաքել ամեն հնարավոր եղանակով Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում ներդրումների համար։ Բազմաթիվ քաղաքացիներ էլ ասում են, որ այս կերպ նաեւ Թուրքիային է Իլհամ Ալիեւը փորձում օգնել, որտեղ ֆինանսա-տնտեսական խնդիրներ կան։ Սոցկայքային ադրբեջանական սեգմենտում այս առնչությամբ արված մեկնաբանությունները խոսում են մի բանի մասին՝ մարդիկ դժգոհ են, եւ նաեւ արդեն կան կոչեր՝ դուրս գալ տներից եւ տեր կանգնել սեփական իրավունքներին։ Իհարկե, դժվար է ասել, թե այս ամենը ինչով կավարտվի։ Գուցե հասկանալով հարցի նյուանսները՝ իշխանությունները ինչ որ դոտացիաներով փորձի տարիֆային տարբերությունները կոմպենսացնել, սակայն այն, որ մարդկանց համար անհասկանալի է, թե ինչու իրենք պետք է վճարեն «Թուրքիային օգնելու» կամ «Ղարաբաղի համար»՝ դա արդեն չափազանց հետաքրքիր է, ու խոսում է Ալիեւյան ռեժիմի թեզիսների սնանկության մասին։