
Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել հայկական Խոզնավար գյուղի գնդակոծման փաստը։Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, գյուղի գնդակոծության հետեւանքով տուժել է բնակելի շենք։ Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։Հերքելով ակնհայտը՝ Բաքուն պնդում է, որ «հակառակ կողմը, նման կանխամտածված ապատեղեկատվություն եւ սուտ հաղորդումներ տարածելով, փորձում է խեղաթյուրված կարծիք ձեւավորել միջազգային հանրության մեջ եւ հիմքեր ստեղծել հետագա սադրանքների համար»։ Ընդ որում՝ հայկական Խոզնավար գյուղը անվանվում է «Խեզնավար»։