Կասպից ծովային բեռնափոխադրումների ընկերության (ASCO) Զիխ նավերի վերանորոգման և շինարարության գործարանի թիվ 61 լողացող նավաշինական գործարանում վերանորոգման աշխատանքների ժամանակ գազի թունավորման հետևանքով մահացել է հինգ աշխատող։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ASCO-ի հայտարարությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։00-ին։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ նավաշինարանի հերթապահ Նամիգ Յոլչուևը, նկատելով չորս աշխատողների բացակայությունը, որոնել է նրանց և մտել բալաստի պոմպի խցիկը, որտեղ նույնպես թունավորվել է գազից։
«Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ խումբը հայտնաբերել է հինգ մարդու դի՝ Թուրալ Սաֆարալիևի, Օրխան Շախբազովի, Նամիգա Յոլչուևի, Թեյուբ Աղաևի և Սամիդ Մամեդովի դիակները», - ասվում է հաղորդագրությունում։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ գազից թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվել է եւս երկու մարդ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ միասին կատարվում է դեպքի վայրի զննություն և անհրաժեշտ դատավարական գործողություններ։ Ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:



