Ադրբեջանում արագորեն ձևավորվում են հատուկ նշա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ռազմական ոլորտում երիտասարդների պատրաստության խրախուսմանն ուղղված միջոցառումների մասին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հրամանագրի համաձայն՝ պրոֆեսիոնալ ենթասպաներ պատրաստելու նպատակով նախարարների կաբինետին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում ստեղծել 3 հատուկ նշանակության ռազմական ուսումնարան Բաքվում, Գյանջայում և Նախիջևանում։