Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջոցներ հատկացնելու մասին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով 1 մլն ԱՄՆ դոլարի մանաթին համարժեք միջոցներ են հատկացվել։