Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկում են ցամաքային սահմանով ուղևորափոխադրումների վերսկսման հնարավորությունը, որը փակ է 2020 թվականի մարտից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ախար» լրատվական պորտալը՝ հղում անելով Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հայտարարությանը։
«Բաքուն և Թեհրանը քննարկում են ցամաքային սահմանով ուղևորափոխադրումների վերսկսման հնարավորությունը», — գրում է «Ախար»-ը:
Ադրբեջանի և Իրանի միջև ցամաքային սահմանը փակ է 2020 թվականի մարտից:



