Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ջալալզադեն մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Իրանում վերջին շրջանում ստեղծված լարվածության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բայրամովն ընդգծել է Իրանում կայունության կարևորությունը և ցավակցություն հայտնել այդ իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։
Քննարկելով տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կողմերը ընդգծել են, որ Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող մի շարք նախագծեր կարևոր դեր են խաղում տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։



