Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահը թուրք դեսպանների համաժողովում։
«Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից», - հայտնել է Էրդողանը։



