Ադրբեջանն իրեն կարողանում են թույլ տալ ՄԱԿ-ի...

Մեր մոտ ծանր իրավիճակ է Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռազմական օպերացիա 120 հազար բնակչության՝ հղի կանանց, ծերերի, 30 հազար երեխաների դեմ: Այս մասին ուղիղ միացմամբ ռմբակոծվող Ստեփանակերտից հայտնեց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ինձ զարմացնում է Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը, այն որ նրանք իրենց կարողանում են թույլ տալ ՄԱԿ-ի նիստերի մեկնարկի օրը սկսել մարդկանց ոչնչացման գործողությունները՝ մինչ այդ 10 ամիս նրանց պահելով շրջափակման մեջ: Սա կատարվում է այն պատճառով, որ նրանք անպատժելի են իրենց զգում»,-նշեց նա:

Ռուբեն Վարդանյանը դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ իշխանություններին. «Ես ողջ աշխարհին հորդորում եմ պաժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, և Հայաստանին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը և կանգնել մեր կողքին մեր հայրենիքի պաշտպանության համար»,-հայտարարեց Վարդանյանը: