
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «փառահեղ» ելույթում խոստովանեց, որ իր երկիրն է սկսել Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը՝ չնայած նախկինում հակառակը պնդմանը»:
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով.
«Ադրբեջանը մշտապես խախտում է հրադադարի եռակողմ համաձայնագիրն ու ապակողմնորոշում այդ հարցում: Նրանք չեն կարողանում հավատարիմ մնալ իրենց խոսքին. Ադրբեջանն այժմ էլ խախտում է Սոչիում ստորագրած վերջին համաձայնությունը»։