Ադրբեջանն ավելի քան 400 նոր հրթիռ ձեռք կբերի՝...

«Փաստինֆո»-ն հղում կատարելով տելեգրամյան ալիքներին գրում է․

Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM թևավոր հրիթռներ վաճառել Ադրբեջանին։ Փարիզն իրավունք ունի արգելափակելու մատակարարումները, քանի որ հրթիռների ուժասարքերն արտադրվում են Ֆրանսիայում։ Այդ մասին տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից։ Գործարքը, որը կնքվել է մի քանի տարի առաջ, այդպես էլ կյանքի չի կոչվել, չնայած Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչներն արդեն ձևափոխված էին և հարմարեցված SOM-ին։

Հարկ է նշել, որ թուրքական Kale Arge ընկերությունը մշակել է SOM հրթիռներին համապատասխան ռեակտիվ շարժիչներ և շուտով կսկսի դրանք մատակարարել Roketsan ընկերությանը՝ Ղրղստանում SOM հրթիռների վրա օգտագործելու համար։ Ադրբեջանը SOM-ի համար ավելի քան 400 պաշտոնական պատվեր է տվել՝ հակառակորդի օդային տարածք ներխուժելու համար։

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության վրա հերթական ներխուժմանն է պատրաստվում։