Ադրբեջանը արդեն ամբողջ ՀՀ տարածքն է համարում իր սեփականությունը և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանի իշխանությունը հնարովի թեզերով խոսում է ՀՀ տարածքների մասին, նրանք արդեն տեղանուններով խոսում են, թե որտեղ պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով: Ադրբեջանցիները թիրախավորել են նաև հայ առաքելական եկեղեցին՝ համարելով հինգերորդ շարասյուն»,-ասաց նա: