Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ, զբոսաշրջային և այլ ոլորտներում։ Ընդգծվել է գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցությունը։
Գիդեոն Սաարը հայտնել է, որ իր այցի ընթացքում իրեն ուղեկցում են խոշոր բիզնեսի և գործարար համայնքի ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ ադրբեջանա-իսրայելական առաջիկա գործարար ֆորումը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։



