Ադրբեջանին նոր տարածքնե՞ր են հանձնելու. Ոսկան...

Լրագրող Ոսկան Սրագսյանը գրում է. 

«Տավուշի մարզպետարանում մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկերը, Ադրբեջանին նոր տարածքնե՞ր են հանձնելու

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024թ․ հուլիսի 23-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետի աշխատակազմում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելուն նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, անդամներ՝ մարզպետարանի վարչությունների պետերը և իրավաբանական բաժնի պետը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում մարզպետարանում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկեր մշակելու որոշումը, գուցե Տավուշի մարզից Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնվելու։ Հիշեցնեմ, որ մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից ինչքա՞ն գումար է նախատեսված Կիրանցի բնակիչներին փոխհատուցելու համար, ինչքա՞նն է նրանց արդեն տրվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել փոխհատուցման չափը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր»: