Ադրբեջանին դուր գալու համար հայտարարեցի՞ք, որ...

Ներքին գործերի նախարարությանը Հայաստանի պետական բյուջեից 2026 թվականին կհատկացվի 102 մլրդ 644 մլն դրամ, այդ ցուցանիշը 2025 թվականին հատկացված գումարից պակաս է 2 մլրդ 355 մլն դրամով:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Նվազեցումները հիմնականում տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով՝ ներքին գործերի կրթական ծառայություններ և ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիթորինգ և վերահսկողություն ծրագրերով»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ: