Ադրբեջանից նավթամթերքի նոր խմբաքանակ և ռուսակ...

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի նոր խմբաքանակ և ռուսական պարարտանյութ է ուղարկվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Հայաստան է ուղարկվել 31 վագոնից բաղկացած 1984 տոննա դիզելային վառելիք։

Նաև հաղորդվում է, որ Ադրբեջանի տարածքով` տարանցիկ ճանապարհով, ուղարկվել է երկու վագոն, որը բեռնված է 135 տոննա ռուսական պարարտանյութով։