Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են ՀՀ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։