Ադրբեջանի զինուժը 120մմ տրամաչափի 3 արկ է արձ...

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,-գրչել է նա ապա լրացում արել.«ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»: