Ադրբեջանի վերջնական նպատակն է ռազմակալել Սյու...

«Մենք կանգնած ենք ամենակրիտիկական կետին, երեկ գիշեր սկսված ռազմական գործողությունները շարունակվում են և սա ռազմական մասնագետների դիտարկմամբ ռազմական գործողությունների առաջին փուլն է , որի արդյունքում հակառակորդը ցանկանում է իր հետագա ավելի ծանր գործողություններով իրականացնել ճեղքում և նրա վերջնական նպատակն է ռազմակալել  Սյունիքը , Վայոց ձորը և Գեղարքունիքի արևելյան շրջանները և այդ ռազմակալման ընթացքում դադարեցնելու դիմաց ՀՀ իշխանութուններին ստիպի,  որ Արցախը  ճանաչեն Ադրբեջանի մաս»,-այս մասին ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը՝ այսօր ԱԺ դիմաց  հավաքի ժամանակ։