Ադրբեջանի վարած ծավալապաշտական քաղաքականությո...

Ադրբեջանի  վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև՝ տարածաշրջանի այլ պետությունների համար: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքի այս տեսանյութը հերթական անգամ խեղում է տարածաշրջանի ողջ պատմությունը, ընդ որում՝ նպատակ հետապնդելով արտահայտել տարածքային հավակնություններ ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի նկատմամբ։ Սա զուտ քարոզչություն չէ, որ արհամարհենք, սա պետական քաղաքականություն է։ Այն, որ Թավրիզը ներկայացվում է որպես հին ադրբեջանական քաղաք, առկա է նաև ադրբեջանական դասագրքերում, այն, որ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ևս կա դասագրքերում, նաև պետական գերատեսչական կայքերի քարտեզներում, որոնց մասին պարբերաբար խոսում եմ։

Ուստի ես մնում եմ այն համոզման, որ Ադրբեջանի ղեկավարության վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ պետությունների համար ևս, ուղղակի Հայաստանը «հարմար» թիրախ է, Իրանի հարցում Ալիևը ռիսկ չի անում հոխորտալ, բայց իր քաղաքականությունը միևնույն է առաջ է բրդում տարբեր մեթոդներով»,-գրել է նա։