Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 6-ին՝ մոտավորապես ժամը 17։50-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն Աղդամի (Ակնա) շրջանի Ալիագալի գյուղի (Հովտաշեն-խմբ․) ուղղությամբ գնդակոծվել են հայկական կողմից։ Դա տեղի է ունեցել տարածքից, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կրակոցների հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, ավագ ենթասպա Դադաշև Սակիտ Ահլիմանօղլուն։
Ռուսական խաղաղապահ ուժերի հրամատարությունն ու թուրք-ռուսական մշտադիտարկման համատեղ կենտրոնն իրազեկվել են։



