![Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թու...](/imgs/posts/medium/2023/05/203f89d.jpeg)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է Թուրքիա՝ հետևելու Կոնիայում անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» միջազգային զորավարժությունների ընթացքին:
Զորավարժություններին ներգրավված են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողներն ու ավիացիոն միջոցները։ Մասնակցում են Թուրքիայի, Պակիստանի, ԱՄԷ-ի, Կատարի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ: