Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վր...

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցով գտնում է Վրաստանում։

Այս մասին,  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զաքիր Հասանովը այցի շրջանակներում հանդիպելու է Վրաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվելու են վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Հասանովը մասնակցելու է նաև Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների` տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող հանդիպմանը։