Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք, Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Նրա խոսքով, տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է:
«Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և լրջությամբ հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են, և Իրանն ապահովում է իր սահմանների անվտանգությունը», - ասել է Քանանին։



