Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ եւ դեսպան Էլդարա Հասանովը տասը տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էլդար Հասանովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելուց հետո երեք տարի պաշտոնավարելու արգելքով, իսկ նրա ողջ ունեցվածքը ենթակա է բռնագրավման։
Հիշեցնենք, որ ֆինանսական աուդիտի ժամանակ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Սերբիայում, Չեռնոգորիայում եւ Բոսնիա եւ Հերցեգովինայում Ադրբեջանի նախկին դեսպան, նախկին գլխավոր դատախազ Էլդար Հասանովը բյուջետային մեծ գումարներ է չարաշահել, ինչպես նաեւ օրենքի այլ խախտումներ է թույլ տվել: