
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը գերատեսչությունը ղեկավարել է 1998-1999 թվականներին, ադրբեջանցիներին անվանել է Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը:
Զուլֆուգարովը նշել է, որ ադրբեջանցիները Դերբենդի (Դաղստան) ամենամեծ բնիկ էթնիկ խմբերից են։
«Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է։ Դրա բնակչության մոտ 40 տոկոսը էթնիկ ադրբեջանցիներն են», - սոցիալական ցանցերում գրել է Զուլֆուգարովը՝ հավելելով, որ վերջերս որոշ անձինք անտեղի հայտարարություններ են անում և կոչ անում ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց Ադրբեջան»։
«Նրանք ի՞նչ նկատի ունեն։ Որ Ռուսաստանի ամենահին բնիկ բնակչությունը պետք է լքի՞ իր երկիրը», - հարց է հղել Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը։