Ադրբեջանի նախագահը հայտարարել է Հարավային Կով...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մտադրության մասին։

«Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Ցավոք, հարավկովկասյան տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Հիմա համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանում ենք։ Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա», - ըստ APA-ի՝ հայտարարել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում:

«Ուստի մենք պետք է կենտրոնանանք դրա վրա. ստեղծել անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնել նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- հավելել է Ալիևը։