Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել։
Նշվում է, որ «Nissan Navara»-ն կորցրել է կառավարումը, արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Մեքենայում գտնվող հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են։
Ծանր այրվածքներով՝ վարորդը հոսպիտալացվել է Ֆիզուլիի կենտրոնական շրջանային հիվանդանոց։