
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 10-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի ընթացքում Սահիբա Գաֆարովան մի շարք հանդիպումներ կունենա Վրաստանի ղեկավարության հետ։ Այցը կավարտվի մարտի 11-ին: