Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշի քաղաքում կազմակերպել են «գլոբալ մեդիա ֆորում»՝ «Նոր լրատվամիջոցները չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ» շքեղ խորագրով։
ԱՊԱ-ն հայտնում է, որ ֆորումում ընդհանուր առմամբ ներկայացված են 120 լրատվամիջոցներ և ավելի քան 250 մասնակիցներ 50 երկրներից։ Ֆորումը կտևի մինչև հուլիսի 23-ը։ Շուշիի շրջանում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Այսպիսով, 250 մասնակիցներ և 50 երկրներ փաստացի դարձել են Ադրբեջանի իշխանությունների օկուպացիոն քաղաքականության մեղսակիցները։