Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իր...

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին։

«Հաստատում ենք։ Գործողության մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»- ռուսական ՏԱՍՍ-ին ասել են Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։

2025 թվականի փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր երկրի տարածքում Sputnik-ի գործունեությունը դադարեցնելու մասին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական լրատվամիջոցը կարող է միայն մեկ հավատարմագրված լրագրող ունենալ։ Այդուհանդերձ, գործակալությունն ու դրա կայքը շարունակում էին աշխատանքն Ադրբեջանում։