Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները Լեռնայի...

Անցած տարի մենք դարձանք Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վկաները։ Այս մասին «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ դեկտեմբերի 12-ին Երեւանում ասել է օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։

Նա վստահություն է հայտնել, որ դա դարձել է այն բացթողումների հետեւանքը, որոնք եղել են ցեղասպանության կանխման ոլորտում։

Մանասյանը նշել է, որ մոլորություն կլիներ կարծել, թե հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում ազդում են միայն հայերի վրա։

«Եթե մենք չենք կանխում նման դեպքերը, ապա կարող ենք  դառնալ դրանց կրկնման վկաները, ուստի կարեւոր է միավորել ջանքերը, որպեսզի պայքարենք այս ոլորտի բացթողումների դեմ»,- ընդգծել է օմբուդսմենը։

Նա ափսոսանքով փաստել է, որ այսօր աշխարհում նկատվում է քաոս մարդու իրավունքների պաշտպանության մասով։