Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից կտ...

Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է։  Օգոստոսի 8-ը կարևոր իրադարձություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 «Երբ խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին էլ հորինված չէ, խաղաղություն է»,- ավելացրել է Պապիկյանը:

Նա նաև նշել է, որ չի կարող կոնկրետ ժամկետ նշել խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ստորագրման: