Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Վատիկանում հանդիպե...

Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 9-ին Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV Պապին և հրավիրել նրան Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լևոն XIV Պապը Ադրբեջանի տարբեր դավանանքների ներկայացուցիչների համատեղ այցը Վատիկան բնութագրել է որպես «խաղաղության և մարդկային եղբայրության մթնոլորտում համակեցության հնարավորության հիանալի օրինակ»։