Ադրբեջանի հետ դելիմիտացիան բարդ գործընթաց է,...

«Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, կարող է տարիներով երկարել»։ ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, լրագրողների հետ զրույցում, նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան, բայց հաստատված աշխատակարգով կանոնակարգել ենք այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես՝ որտեղ ենք հանդիպում, ինչպես ենք արձանագրություն կազմում, ինչ լեզվով ենք խոսում։ Հանձնաժողովի շրջանակում խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն։ Սահմանազտման գործընթացը, կարծում եմ, բավականին երկար կտևի, որովհետև դա բավականին բարդ գործընթաց է», - նշել է փոխվարչապետը: