Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Աս մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ 

Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։ 

«Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչ հրապարակման մասին եք ասում, ելնելով այն սկզբունքից, որ իմ չկարդացածը և իմ չլսածը չեմ մեկնաբանի, ես կոնկրետ դա չեմ մեկնաբանի, որովհետև չգիտեմ՝ ինչ է գրված, բայց ես ասում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին։ Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-ընդգծեց վարչապետը։