Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության խատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել:
Ո՞րն է առաջընթացը, որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է:
Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են, ըստ այդմ` որևէ լավ սպասում չի կարող լինել»: