Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ թույլ տան 3 ա...

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններ արդեն ամփոփվել են մայր հողին եւ ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու եւ նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ: Այս մասին հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմից հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռնվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու»,-ասաց նա: