![Ադրբեջանի հերթական թիրшխը Ստեփանակերտի մշակու...](/imgs/posts/medium/2025/02/ee4e795.jpeg)
Ադրբեջանի հերթական թիրшխը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
«Փետրվարի 11-ին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է, որը կամ հիմնովին կոչնչացվի, կամ կեղծ վերանորոգման անվան տակ կվերափոխվի՝ հայության պատմական հետքը ջնջելու նպատակով։ Այս հերթական բարբարոսական գործողությունն անվիճելիորեն վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման և հայկական մշակութային ժառանգության բնաջնջման պետականորեն ուղղորդվող քաղաքականություն»,-գրել է նա: