Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարնե...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իսրայելի պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Հասանովը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գործընկերության բարձր մակարդակը կարեւոր դեր է խաղում ոչ միայն Ադրբեջանի եւ Իսրայելի զարգացման, այլեւ ողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: