Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են...

Կայացել է Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: