Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդ...

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների  հետաձգված հանդիպմանը` շեշտելով՝ դա պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով:

Նա նշել է, որ ակնկալում են Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունել: «Ուղիղ երկխոսությունը առանցքային է մնացյալ խնդիրների լուծման գործում: Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է»,- ընդգծել է Միլլերը: Հարցին՝ արդյոք ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա՞ այս ամիս, Միլլերը նշել է, որ չի կարող հստակ ժամկետ նշել։