Ադրբեջանի՝ եռակողմ հայտարարությունը խախտելու...
Վերջին օրերին բոլորիս մոտ նույն տրամադրությունն է, մենք հերթական անգամ  խաղաղության դարաշրջանի պայմաններում ունենք զոհեր, մարտիրոսված հերոս զինվորներ և մեր անկախության այս 30 տարիները ցույց են տվել հստակ մեկ բան, որ մեր հայոց բանակը մշտապես ապահովել է բոլորիս անվտանգությունը: Այս պայմաններում ևս պետք է ասենք. Հավերժ փառք Հայ զինվորին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
 
«Մի բան կա, որ ևս հստակ է՝ բանակը պետք է հզորացնել, բանակի կողքին կանգնել, այլ ոչ թե թուլացնել, քանդել, կամ հեղինակազարկել»,-ասաց Վարդևանյանը:
 
Վարդևանյանի խոսքով, երկրում ստեղված իրավիճակի թիվ մեկ մեղավորը ու թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանություն է:
 
«խոսում ենք եռակողմ հայտարարության մասին: Դրա ամենակարևոր դրույթներից մեկը՝ ռազմագերիների վերաբերյալ դրույթը մինչ օրս չի կատարվել, իսկ ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը միջազգային հանցանքների շարք է կուտակել: Հետաքրքիր է Դատախազությունը նույնիսկ հայտարարությամբ հանդես չի գալիս»:

Մանրամասն՝ տեսանյութում: